Շատ լավ կլինի, եթե Սանչեսը տեղափոխվի ՊՍԺ. Ալվես

12 Հոկտեմբերի 2017 15:46
Շատ լավ կլինի, եթե Սանչեսը տեղափոխվի ՊՍԺ. Ալվես

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ ուրախ կլիներ փարիզյան ակումբ «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար: 

Երկու ֆուտբոլիստներն իրար հետ ծանոթ են «Բարսելոնա»-ում միմյանց հետ խաղալու տարիներից: 

«Շատ լավ կլինի, եթե Սանչեսը մեզ մոտ տեղափոխվի: Միշտ բարձր կգնահատեմ նրան ու կցանկանամ լավագույնը, որտեղ էլ որ նա խաղա», - բրազիլացու խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: 

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Սանչեսը կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալ: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: