Նեյմարը 2.1 մլն. եվրո տուգանք կվճարի Բրազիլիայի հարկային մարմիններին

12 Օգոստոսի 2017 17:42
Նեյմարը 2.1 մլն. եվրո տուգանք կվճարի Բրազիլիայի հարկային մարմիններին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համաձայնել է 2.1 մլն. եվրո տուգանք վճարել իր երկրի՝ Բրազիլիայի հարկային մարմիններին: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը:

Մինչ համաձայնության գալը կողմերը 2011-2013 թվականներին դատական կարգով վիճարկում էին ֆուտբոլիստի՝ իմիջային իրավունքների վաճառքից ստացած եկամուտներից հարկեր թաքցնելու փաստը:

«Մենք կվճարենք այդ գումարը, սակայն դա չի նշանակում, որ համաձայն ենք տուգանքի հետ»,- հայտարարել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի փաստաբանը: Նա նաև հավելել է, որ Նեյմարն իր կարիերայի նոր փուլ է ցանկանում մտնել հարկային մարմինների հետ որև՝ խնդիր չունենալով:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: