«Բարսելոնա»-ն պատրաստվում է ավելի մեծ գումար առաջարկել Դեմբելեի տրանսֆերի դիմաց

12 Օգոստոսի 2017 15:32
«Բարսելոնա»-ն պատրաստվում է ավելի մեծ գումար առաջարկել Դեմբելեի տրանսֆերի դիմաց

«Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է RAC 1-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները այս անգամ պատրաստվում են ֆրանսիացու տրանսֆերի դիմաց առաջարկել 140 մլն եվրո:

Գերմանական ակումբը օրեր առաջ մերժել էր «կապտանռնագույններ»-ի 130 մլն եվրոյանոց առաջարկը:

Ավելի վաղ «իշամեղուներ»-ի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտնել էր, որ ակումբը կպատժի Դեմբելեին, քանի որ վերջինս անհասկանալի պատճառներով չի մասնակցել թիմի մարզմանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: