Մոնտելային պետք է ժամանակ տալ «Միլան»-ում. Շևչենկո

12 Հոկտեմբերի 2017 16:01
Մոնտելային պետք է ժամանակ տալ «Միլան»-ում. Շևչենկո

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն խոսել է «Միլան»-ում Վինչենցո Մոնտելայի աշխատանքի մասին: 

«Նրանք փորձում են մրցունակ թիմ ստեղծել և ուրախացնել երկրպագուներին: Այն կառուցվող թիմ է, որի առաջատարին դեռ պետք է որոշել: Սակայն մարզչին ժամանակ է պետք տալ: 

Արդյոք կցանկանայի՞ աշխատել «Միլան»-ում: Ես աշխատանք ունեմ և այն ինձ դուր է գալիս: Կենտրոնացած եմ Ուկրաինայի հավաքականի վրա, որին ցանկանում եմ ուժեղացնել: Հուսով եմ, որ թիմի հետ կարող ենք Եվրոպայի առաջնության հաջորդ խաղարկություն դուրս գալ: Դա իմ ապագան է», - ուկրաինացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: