«Ինտեր»-ը մոտ է Բալդե Կեիտայի տրանսֆերը ձեռք բերելուն

17 Հուլիսի 2017 10:20
«Ինտեր»-ը մոտ է Բալդե Կեիտայի տրանսֆերը ձեռք բերելուն

Միլանի «Ինտեր»-ը ֆավորիտ է համարվում «Լացիո»-ի  կիսապաշտպան Բալդե Կեիտայի տրանսֆերի համար պայքարում:

Ինչպես հայտնում է Football Italia-ն, «ներաձուրիներ»-ը պատրաստ են ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 22 մլն եվրո: Կիսապաշտպանի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով: Լրատվամիջոցները հաղորդում են, որ սենեգալցի ֆուտբոլիստն արդեն մեկնել է Միլան, որպեսզի պայմանագիր կնքի «Ինտեր»-ի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին սպորտային տնօրեն Լուչանո Մոջին հայտարարել էր, որ «ծեր սինյորա»-ն արդեն գնել է Կեիտայի տրանսֆերը: Այս տեղեկությունը, սակայն, հերքվել էր հռոմեական ակումբի կողմից:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: