Շատ լավ կլիներ, եթե պայմանագիր կնքեինք Բելոտիի, Մորատայի և Օբամեյանգի հետ. «Միլան»-ի գլխավոր տնօրեն

17 Հուլիսի 2017 13:40
Շատ լավ կլիներ, եթե պայմանագիր կնքեինք Բելոտիի, Մորատայի և Օբամեյանգի հետ. «Միլան»-ի գլխավոր տնօրեն

«Միլան»-ի գլխավոր տնօրեն Մարկո Ֆասոնեն պատմել է, թե իտալական ակումբն ում ծառայություններով է հետաքրքրված: 

«Շատ լավ կլիներ, եթե պայմանագիր կնքեինք Բելոտիի, Մորատայի և Օբամեյանգի հետ: Տեսնենք, թե ում կընտրենք, թեև կան նաև այլ թեկնածուներ, ովքեր պատկերված չեն թերթերի շապիկներին: 

Շարունակում ենք աշխատել հարձակվողի տրանսֆեր գնելու ուղղությամբ», - Ֆասոենի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ռոսոներիներ»-ը մոտ են 70 միլիոն եվրոյով «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելուն: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: