«Ինտեր»-ի նախագահը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից

17 Հուլիսի 2017 15:28
«Ինտեր»-ի նախագահը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից

«Ինտեր»-ը նոր նախագահ կունենա: Միլանյան ակումբի այժմյան նախագահ Էրիկ Տոխիրը հաստատել է, որ ժամանակի սղության պատճառով կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: 

«Ասիական խաղերն ինձ ստիպեցին հրաժարվել իմ մնացած դերերից: Ես ամեն ամիս Միլան էի մեկնում, բայց վերջին անգամ այնտեղ ապրիլին եմ եղել: Այդ պատճառով հեռանալու որոշում եմ կայացրել: Ինձ բիզնես-գործընկեր էր հարկավոր, «Ինտեր»-ը Չինաստանում շատ հետևորդներ ունի: Երբ Suning-ից առաջարկ եղավ՝ ես մտածեցի, որ ֆինանսական տեսանկյունից դա ճիշտ որոշում է: Այդ ընկերությունը եռապատկեց ակումբի բյուջեն: 

Ֆուտբոլը կազմված է թռիչքներից և անկումներից: Տխուր եմ նախորդ մրցաշրջանի համար, բայց սա ֆուտբոլ է: Suning-ը կարող է խաղացողների վերաբերյալ իմ կարծիքը հարցնել, բայց ես նախկինի նման մարզիչների հետ խոսելու ժամանակ չունեմ», - Տոխիրի խոսքերն է փոխանցում Il Tempo-ն:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: