Երբ ես կարող էի մահանալ, ոչ ոք իմ կողքին չէր. Նասրի

13 Հոկտեմբերի 2017 14:51
Երբ ես կարող էի մահանալ, ոչ ոք իմ կողքին չէր. Նասրի

«Անթալյասպոր»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին կարծում է, որ ֆուտբոլային աշխարհում լի են կեղծավոր մարդիկ: 

«Անխոս, ֆուտբոլը կեղծավորների աշխարհ է: Սակայն ես կարող եմ հայելում ինձ վրա նայել: Որոշ մարդիկ կարող են ասել, որ ես մեծամիտ կամ հպարտ եմ, բայց ես անկեղծ եմ: Եթե դուք ինձ դուր չեք գալիս, ապա ամեն ինչ կարգին է, եթե ես չեմ ձեզ դուր գալիս, ևս նորմալ է: Բայց համենայն դեպս դուք գիտեք այդ մասին: Նախկինում ես մտածում է, որ ամեն ինչ կատարյալ է, բայց դա այդպես չէ: 

«Մարսել»-ի կազմում իմ վերջին տարում ես 12 օր հիվանդանոցում էի գտնվում մենինգիտ հիվանդությամբ: Այնժամ ես մարդկանց այլ տեսանկյունից ճանաչեցի: Երբ ես Մարսելի փոքրիկ իշխանն է, խաղում էի հավաքականում, բոլորն իմ կողքին էին, բայց երբ 11 օր հիվանդ էի ու կարող էի մահանալ, ոչ-ոք չկար: Այնժամ ես հասկացա, թե ամեն ինչ իրականում ինչպես է», - ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Get Football News France-ը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: