Մոսկվայի «Արարատ»-ը երկու նոր ձեռքբերում ունի (լուսանկար)

17 Հուլիսի 2017 14:52
Մոսկվայի «Արարատ»-ը երկու նոր ձեռքբերում ունի (լուսանկար)

Մոսկվայի «Արարատ»-ը երկու նոր համալրում ունի: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: 

Նորաստեղծ թիմի շարքերն են համալրել ԲԿՄԱ-ի սան Դավիդ Խուրցիձեն և «Սոկոլ»-ի նախկին դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը: 

24-ամյա Խուրցիձեն խաղում է կիսապաշտպանի դիրքում: Ավելի վաղ նա հանդես է եկել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի, Պենզայի «Զենիթ»-ի, Երևանի «Ուլիս»-ի, Արմավիրի «Տորպեդո»-ի, «Ամկար»-ի և Քութայիսի «Տորպեդո»-ի կազմերում: 

Սուգրոբովի վերջին ակումբը եղել է Սարատովի «Սոկոլ»-ը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: