ՌՖՊԼ. ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:1. «բանակայիններ»-ի կամային հաղթանակը «համառուսաստանյան» դերբիում (տեսանյութ)

12 Օգոստոսի 2017 20:51
ՌՖՊԼ. ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:1. «բանակայիններ»-ի կամային հաղթանակը «համառուսաստանյան» դերբիում (տեսանյութ)

Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում Մոսկվայում կայացավ «համառուսաստանյան» դերբին. ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց նախորդ առաջնության ոսկե մեդալակիր «Սպարտակ»-ին:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդի հենց սկզբում «Սպարտակ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ թիմի նորեկ Պաշալիչը: Սակայն երբ հանդիպման ավարտին մնում էր 10 րոպեից էլ քիչ խաղաժամանակ, «բանակայիններ»-ին 2 րոպեի ընթացքում հաջողվեց ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվը, այլ նաև հաղթանակ կորզել: Գոլերի հեղինակ դարձան Շչեննիկովն ու Վիտինյոն:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն բարձրացավ միջանկյալ 4-րդ հորիզոնական, «Սպարտակ»-ը մնաց 8-րդում:

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 0:1
0:1՝ Պաշալիչ (48'), 1:1՝ Շչեննիկով (83'), 2:1՝ Վիտինյո (84')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: