Don Balon. Ռամոսը Պերեսին խնդրել է գնել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը

09 Հոկտեմբերի 2017 18:21
Don Balon. Ռամոսը Պերեսին խնդրել է գնել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին: Այս մասին հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայիններ»-ի պաշտպանը կարծում է, որ գերմանացի դարպասապահն իդեալական տարբերակ է այդ դիրքն ուժեղացնելու համար: Ռամոսը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է «Բարսելոնա»-ից գնել Տեր Շտեգենի տրանսֆերը: Նշվում է, որ Ռոնալդուն էլ է ցանկանում գերմանացի դարպասապահին տեսնել «Ռեալ»-ում:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: