Չավին ասել է, թե իր կարծիքով, ով է ներկայումս աշխարհի լավագույն կիսապաշտպանը

09 Հոկտեմբերի 2017 22:35
Չավին ասել է, թե իր կարծիքով, ով է ներկայումս աշխարհի լավագույն կիսապաշտպանը

«Բարսելոնա»-ի նախկին խաղացող Չավին կարծում է, որ աշխարհի լավագույն կիսապատպանը այս պահին «կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսն է:

«Երբ Բուսկետսն առաջին անգամ մեր հետ մարզում անցկացրեց ես հասկացա, որ նա յուրահատուկ խաղացող է: Այդ ժամանակ մենք չէինք կարող պատկերացնել, որ նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը: Հիմա դա այդպես է: Նա շատ լավ կարողանում է մրցակցից գնդակ խլել: Բացի այդ օգնում է թիմին պրեսինգի ժամանակ: Նա ոչ միայն երկու ոտքով է աշխատում, այլ նաև գլխով»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: