Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

12 Հոկտեմբերի 2017 13:34
Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեալ»-ի եզրային հարձակվող Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է Sport360.com-ը: 

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բաժանվել ուելսցի ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի համար նախկինում ծախսված գումարից ավելի խոշոր առաջարկ անեն: Ուելսցին «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին, իսկ նրա տրանսֆերի արժեքը կազմել է 83 միլիոն եվրո: 
 
Նրա տրանսֆերը գնելու պոտենցիալ ակումբներից նշվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անունը: 
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: