Ես Պիկեի երկրպագուն եմ. Ֆիլիպե Լուիս

12 Հոկտեմբերի 2017 16:44
Ես Պիկեի երկրպագուն եմ. Ֆիլիպե Լուիս

Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆիլիպե Լուիսը գովեստի խոսքեր է հնչեցրել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հասցեին այն բանի համար, որ վերջինս բացահայտ հայտնում է իր կարծիքը: 

«Միշտ չեմ համաձայն Պիկեի կարծիքի հետ, բայց ես նրա երկրպագուն եմ: Նա համարձակվում է արտահայտել իր կարծիքը, ինչպես Արբելոան: Դա հիանալի է, և մարդիկ չպետք է վախենան ասել այն, ինչ մտածում են: 

Նրանք չպիտի թաքնվեն փառքի հետևում: Ավելի շատ ֆուտբոլիստներ պիտի հետևեն այդ օրինակին», - բրազիլացու խոսքերն է փոխանցւոմ Mundo Deportivo-ն: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: