Զիդանը 3 ֆուտբոլիստի անուն է տվել Պերեսին, ովքեր անհրաժեշտ են «Ռեալ»-ին

12 Հոկտեմբերի 2017 18:18
Զիդանը 3 ֆուտբոլիստի անուն է տվել Պերեսին, ովքեր անհրաժեշտ են «Ռեալ»-ին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց կարիքը «Ռեալ»-ն ունի: Այս մասին հայտնում է SkySports-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Զիդանին պետք են Դավիթ Ալաբան («Բավարիա»), Դելե Ալին («Տոտենհեմ») և Պաուլո Դիբալան («Յուվենթուս»):

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Զիդանն ու Պերեսը պատրաստ են մեծ գումարի դիմաց վաճառել Բեյլի տրանսֆերը: Հենց այդ վաճառքի շնորհիվ էլ «սերուցքայիններ»-ը կարող են հոգալ վերը նշված 3 ֆուտբոլիստների տրանսֆերային ծախսերի մի մասը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: