Կարվախալը կարող է արդեն այս շաբաթ վերադառնալ մարզումներին

13 Հոկտեմբերի 2017 15:16
Կարվախալը կարող է արդեն այս շաբաթ վերադառնալ մարզումներին

«Ռեալ»-ի բժիշկները բուժել են «արքայական» ակումբի պաշտպան Դանիել Կարվախալին, ով սրտապարկի ինֆեկցիա էր ունեցել: Հաղորդվում է, որ խաղացողին հաջողվել է ոտքի կանգնեցնել հակաբիոտիկների ու ասպիրինի միջոցով: 

Այդուհանդերձ, 25-ամյա ֆուտբոլիստը մնում է ակումբի բժիշկների հսկողության տակ: 
 
Կարվախալի վերականգնման ժամկետները հայտնի չեն, բայց մամուլում շշուկներ կան, որ նա արդեն այս շաբաթ կարող է վերադառնալ մարզումներին: 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ սպասվում էր, թե իսպանացին դեկտեմբերին մոտ կվերադառնա խաղադաշտ: 
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: