Ռոնալուն բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

17 Հուլիսի 2017 10:38
Ռոնալուն բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկամսյա հանգստի հնարավորություն է տվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, քանի որ ֆուտբոլիստը հունիսին մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

Marca-ն հայտնում է, որ այս շաբաթ 32-ամյա պորտուգալացին կմեկնի Մադրիդ, որպեսզի ավանդական բուժզննում անցնի թիմի համար, այնուհետև կրկին վերադառնա իր հանգստին: Հարձակվողը մասնակցելու է գովազդային մի քանի միջոցառումների, որոնցից մեկը տեղի է ունենալու Ճապոնիայում: Ռոնալդուն մարզումներին կմիանա հուլիսի վերջին: Սա նշանակում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, սական պատրաստ կլինի Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում կայանալիք Էլ Կլասիկոյին: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Նշենք նաև, որ պորտուգալացին հուլիսի 31-ին հարկերը չվճարելու մեղադրանքի համար պետք է ներկայանա Իսպանիայի դատարան:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: