Sport.es. Նեյմարին խորհուրդ են տվել Մեսսիի ստվերից դուրս գալու համար հեռանալ «Բարսելոնա»-ից

17 Հուլիսի 2017 14:25
Sport.es. Նեյմարին խորհուրդ են տվել Մեսսիի ստվերից դուրս գալու համար հեռանալ «Բարսելոնա»-ից

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի մտերիմները նրան խորհուրդ են տվել այլ ակումբ տեղափոխվել: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Բրազիլացու բարեկամները կարծում են, որ հիմա փոփոխություն անելու ժամանակն է, քանի որ «Բարսելոնա»-ում Նեյմարը շարունակում է մնալ «կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսիի ստվերում: 
 
«Մեսսիի կողքին դու միշտ երկրորդը կլինես՝ նրա ստվերում», - ասել է 25-ամյա խաղացողի ընտանիքի անդամներից մեկը:
 
Հիշեցնենք, որ նա 2013 թվականին է «Սանտոս»-ից տեղափոխվել «Բարսելոնա» և կատալոնական ակումբի հետ մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունի: 
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: