Շատ գոհ եմ «Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստներից. Վալվերդե

17 Հուլիսի 2017 15:04
Շատ գոհ եմ «Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստներից. Վալվերդե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն գոհ է իր թիմի կազմի ընտրությունից: Իսպանացի մասնագետը գովել է իր ֆուտբոլիստներին, ովքեր վերադարձել են հանգստից: Նա նաև չի ցանկացել խոսել իր թիմ «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի հնարավոր տեղափոխության մասին: 

«Շատ գոհ եմ «Բարսելոնա»-ի բոլոր ֆուտբոլիստներից, ովքեր իմ տրամադրության տակ են: Այդքան շատ չեմ կենտրոնանում այլ թիմերի խաղացողների վրա, որքան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների:

Գոհ եմ արձակուրդից վերադարձած խաղացողների մարզավիճակից, նրանց աշխատանքից: Նրանք ևս գոհ են», - Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն: 

Հիշեցնենք, որ «Ատլետիկ Բիլբաո»-ի 53-ամյա նախկին մարզիչը կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանի վերջում է գլխավորել: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: