«Ռեալ»-ի առաջատարներից մեկը բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպումը

09 Օգոստոսի 2017 20:48
«Ռեալ»-ի առաջատարներից մեկը բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպումը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարող օգնել իր թիմին Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպմանը: Այս մասին հաղորդում է AS-ը:

31-ամյա ֆուտբոլիստը որակազրկված է 2014 թվականի՝ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ատլետիկո»-ի դեմ խատասխան խաղում ստացած կարմիր քարտի պատճառով: Հիշեցնենք, որ այդ տարի «արքայական» ակումբը տանը 1:1 խաղաց մադրիդյան մյուս գրանդի հետ, իսկ արտագնա խաղում պարտվեց 0:1 հաշվով և երկրի սուպերգավաթը զիջեց սկզբունքային հակառակորդին:

Իսպանիայի Սուպերգավաթի այս տարվա դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 17-ին «Սանտիագո Բերնաբեու»-ում:

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու՞ եք... Բաժանորդագրվե՛ք սիրելի թիմի ալիքին Telegram-ում , և առաջի՛նը տեղեկացեք ակումբի վերջին նորություններին ու իրադարձություններին:

* Խաղի համար բերված են Totogaming ընկերության առաջարկած գործակիցները և դրանց փոփոխության համար Sportal.am-ը պատասխանատվություն չի կրում:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: