Պետք չէ մտածել, որ «Բարսելոնա»-ն թուլացել է Նեյմարի հեռանալուց հետո. Նավաս

12 Օգոստոսի 2017 16:18
Պետք չէ մտածել, որ «Բարսելոնա»-ն թուլացել է Նեյմարի հեռանալուց հետո. Նավաս

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ խոսել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարի մասին:

«Նեյմարը տաղանդավոր խաղացող է և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց պետք չէ մտածել, որ «Բարսելոնա»-ն թուլացել է նրա հեռանալուց հետո: Կարծում եմ՝ այն խաղացողն ով կփոխարինի բրազիլացուն նույնպես ուժեղ ֆուտբոլիստ կլինի»,- Նավասի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:

* Խաղի համար բերված են Totogaming ընկերության առաջարկած գործակիցները և դրանց փոփոխության համար Sportal.am-ը պատասխանատվություն չի կրում:

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու՞ եք... Բաժանորդագրվե՛ք սիրելի թիմի ալիքին Telegram-ում , և առաջի՛նը տեղեկացեք ակումբի վերջին նորություններին ու իրադարձություններին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: