Սխալ կլինի մտածել, որ առանց Նեյմարի մեզ ավելի հեշտ է լինելու. Զիդան

12 Օգոստոսի 2017 18:12
Սխալ կլինի մտածել, որ առանց Նեյմարի մեզ ավելի հեշտ է լինելու. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմի համար ավելի հեշտ չի լինելու այն փաստից, որ Նեյմարն այլևս «Բարսելոնա»-ում չէ: Նա նաև խոսել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:

«Ով էլ վաղը խաղադաշտ դուրս գա, նա Նեյմար չի լինի: Բրազիլացին շատ լավ ֆուտբոլիստ է, բայց առանց նրա էլ թիմը գլուխ կհանի: Սխալ կլինի մտածել, որ եթե Նեյմարը հեռացել է, մեզ ավելի հեշտ է լինելու:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա պատրաստ է խաղին: Արձակուրդից հետո նա լավ մարզավիճակում է, չնայած, որ թիմի հետ մի քանի օր է անցկացրել: Կրիշտիանուն լավ է աշխատել և այժմ պատրաստ է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպումը «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև տեղի կունենա օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 23.59-ին:

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու՞ եք... Բաժանորդագրվե՛ք սիրելի թիմի ալիքին Telegram-ում , և առաջի՛նը տեղեկացեք ակումբի վերջին նորություններին ու իրադարձություններին:

* Խաղի համար բերված են Totogaming ընկերության առաջարկած գործակիցները և դրանց փոփոխության համար Sportal.am-ը պատասխանատվություն չի կրում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: