«Բարսելոնա»-ն չի ննջում. նոր թեկնածուներ՝ տրանսֆերային «Բ» պլանով

12 Օգոստոսի 2017 19:15
«Բարսելոնա»-ն չի ննջում. նոր թեկնածուներ՝ տրանսֆերային «Բ» պլանով

Ինչպես հայտնի է, «Բարսելոնա»-ն բաժանվեց թիմի առաջատար խաղացողներից մեկից՝ բրազիլացի Նեյմարից, և այդ իսկ պատճառով նրան փոխարինող գտնելու ակտիվ գործընթաց է սկսել:

Հիմնական տրանսֆերային թիրախները «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն են: Սակայն այս խաղացողների տեղափոխության վերաբերյալ բանակցությունները պարբերաբար փակուղի են մտնում: Ուստի պատահակ չէ, որ կատալոնական ակումբի ղեկավարներն այլընտրանքային տարբերակներ ևս դիտարկում են:

Նախկինում հաղորդվում էր, որ այդպիսի թեկնածուներից մեկն «Ինտեր»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչն է: Այսօր արդեն The Independent-ը պնդում է, որ ևս մեկ տարբերակ է «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը:

Մասնագետները, սակայն, կասկածում են այս գործարքի իրականացմանը, քանի որ անգլիական ակումբի նախագահ Դենիել Լևիին համարում են ոչ պակաս դժվար բանակցային գործընկեր, քան մյուս ակումբների ներկայացուցիչներն են:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: