Ցանկացած պահի կարող եմ մեծ սպորտ վերադառնալ. Դավիթ Սաֆարյան

14 Հուլիսի 2017 15:41
Ցանկացած պահի կարող եմ մեծ սպորտ վերադառնալ. Դավիթ Սաֆարյան

Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիոյի ամառային օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել: Նա այժմ Հայաստանում է: 

«Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ, ցանկանում էի գորգից մի որոշ ժամանակ հեռու մնալ, բավական քաշ էի կորցրել: Արդեն մի քանի ամիս է մարզվում եմ Ռուսաստանում: Առաջիկայում մրցաշարերի չեմ մասնակցի, պարզապես լավ մարզավիճակ ձեռք կբերեմ:

2018 թվականի հունվար ամսից հետո ըմբշամարտի կանոններում փոփոխություններ կլինեն: Նաև հնարավոր է քաշային կարգերը փոխվեն: Այնպես որ, չեմ շտապում: Ցանկացած պահի կարող եմ մեծ սպորտ վերադառնալ»,- հայազգի ըմբիշի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը

27-ամյա մարզիկը նաև նշել է, որ միշտ կապի մեջ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հնարավոր է` հավաքների ընթացքում միանա ընդհանուր թիմին, սակայն հստակ ժամանակ չի նշվում: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: