UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա

09 Օգոստոսի 2017 17:28
UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:

Նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է ևս մեկ հայ ըմբիշ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)  և Լևան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը և համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ և 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են:

Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոևը (97 կգ) և այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիևի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: