Ինչ-որ առումով կարոտել եմ մրցումային գործընթացը. Արսեն Ջուլֆալակյան

29 Սեպտեմբերի 2017 13:20
Ինչ-որ առումով կարոտել եմ մրցումային գործընթացը. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տևական դադարից հետո կրկին միջազգային գորգ կմտնի: Արսենը վաղը Ղազախստանում կմեկնարկի Բոլատ Տուլիխանովի մրցաշարում: 

«Կարծում եմ՝ այս պահի համար լավ մարզավիճակում եմ, ինչն ավելի պարզ կերեւա հենց մրցաշարում։ Մասնակցության նպատակը հենց դա է՝ հասկանալ, թե տևական ժամանակ մրցումներում հանդես չգալով ինչպիսի մարզավիճակում եմ այժմ և որտեղից պետք է սկսել արդեն հստակ պատրաստվել նոր մրցաշրջանին։

Դեռ վերջնական չեն ասել՝ ինչ կանոններով են անցկացվելու գոտեմարտերը, բայց անկախ դրանից պետք է հաղթել։ Չնայած, ցանկալի կլիներ, որ արդեն հաստատված նոր կանոններով անցկացվեր, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լիներ մեզ համար»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Բոլատ Տուլիխանովի մրցաշարին մասնակցում է նաև Սարգիս Քոչարյանը:

Լուսանկարը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: