Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցի ազատ ոճի ավելի քան 100 ըմբիշ

05 Հոկտեմբերի 2017 14:40
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցի ազատ ոճի ավելի քան 100 ըմբիշ

Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կկայանա Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հայտնել է, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի ըմբիշները: 

«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին ևս մի քանի երկրներ ավելանան: 

Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում հավաքականի տղաները, բացառությամբ Գեորգի Կետոևի ու Լևան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցի ավելի քան 100 ըմբիշ»,-  Բաղդադյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

 

Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգևներ:  

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: