Մաքսիմ Մանուկյանն ու մի շարք այլ չեմպիոններ սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան

06 Հոկտեմբերի 2017 12:22
Մաքսիմ Մանուկյանն ու մի շարք այլ չեմպիոններ սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։

Մարզիկներին պարգևատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

Հրաչյա Ռոստոմյանը և մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամուլի քարտուղարություն

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: