UWW-ն հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացված աղյուսակը

14 Հուլիսի 2017 16:20
UWW-ն հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացված աղյուսակը

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների թվում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում կրկին 3-րդն է:

Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է և այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը ( երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ և 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է:

Այժմ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: