Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

15 Հուլիսի 2017 13:29
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի 9 թեկնածու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի և Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքին: 

«Ստայկիից կվերադառնանք Երևան ու օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք Օլիմպավանում, որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմեկնենք Փարիզ»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հայ մասնագետը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: