Վստահ եմ, որ մի օր Մալխասը կգերազանցի ինձ. Ռոման Ամոյան

08 Օգոստոսի 2017 15:01
Վստահ եմ, որ մի օր Մալխասը կգերազանցի ինձ. Ռոման Ամոյան

Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, ով նաև աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանի հորեղբայրն է խոսել է վերջինիս ցույց տված արդյունքից:

«Շնորհավորում եմ բոլորիս: Մալխասի արծաթե մեդալը միայն իրենը չէ՝ բոլորինս է: Նա դժվարին ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց՝ հաղթելով ուժեղ մրցակիցների: Մալխասը ոսկե մեդալ չնվաճելու իրավունք չուներ: Ոսկին, պարզապես, նվիրեցին իրանցուն: Ճիշտ է, դրանում Մալխասն էլ մեղավորություն ուներ: Ըմբշամարտի կանոններով, երբ մարզիկը ոտքը դուրս է դնում գորգի սահմաններից, մրցակցին մեկ միավոր է տրվում: Բայց այս դեպքում մրցավարները Մալխասին պատժեցին երկու միավորով: Հաշիվը դարձավ 3:3 ու հաղթանակը շնորհվեց իրանցուն: Ես սա պարտություն չեմ համարում: Բայց վստահ եմ, որ Մալխաս Ամոյանը դեռ իր խոսքը կասի մրցագորգում եւ ինձ էլ կգերազանցի:

Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ին, հավաքականի, Մալխասի անձնական մարզիչներին, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, «Դինամո» ՄՀԿ-ին, բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են մեր հավաքականին»,- Ռոման Ամոյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: