Հայկական լեգեոն. «Ստալ»-ը պարտվում է Կադիմյանի թիմին, «Վարդար»-ը մեկնարկում է պարտությամբ

12 Օգոստոսի 2017 22:15
Հայկական լեգեոն. «Ստալ»-ը պարտվում է Կադիմյանի թիմին, «Վարդար»-ը մեկնարկում է պարտությամբ

Իրենց ակումբների կազմերում այսօր հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի որոշ անդամներ ու թեկնածուներ:

Ուկրաինայում «հայկական» «Ստալ»-ն ընդունել է Պոլտավայի «Վորսկլա»-ին, որի կազմում հանդես է գալիս Գեղամ Կադիմյանը: Հանդիպման վերջին րոպեին խփած գնդակը նվազագույն հաշվով հաղթանակ է պարգևել հյուրերին: Դաշտի տերերի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ են մտել Էդգար և Գոռ Մալաքյանները, վերջինը փոխարինվել է հանդիպման 86-րդ րոպեին: Խաղադաշտում 74 րոպե է անցկացրել նույնպես մեկնարկից հանդես եկող Կադիմյանը:

Մակեդոնիայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրում պարտություն է կրել նախորդ առաջնության չեմպիոն «Վարդար»-ը, որի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը: Մրցակից «Շկենդիա»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել մայրաքաղաքային թիմի դարպասը:

Վարդան Պողոսյանի նոր թիմը՝ «Ռաբոտնիչկի»-ն, սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ռենովա»-ի հետ: Մեր հարձակվողն իր նորամուտն է նշել ակումբի կազմում՝ փոխարինվելով խաղավարտից 2 րոպե առաջ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: