Մունդիալ-2018. Մեսսիի հեթ-տրիկն Արգենտինային ուղեգիր պարգևեց, այլ արդյունքներ (տեսանյութեր)

11 Հոկտեմբերի 2017 10:23
Մունդիալ-2018. Մեսսիի հեթ-տրիկն Արգենտինային ուղեգիր պարգևեց, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Հարավային Ամերիկայի գոտում ավարտվեց աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլը:

Վերջին տուրից առաջ միանգամից 5 հավաքականներ պայքարում էին ուղեգրերի համար:

Առաջատար Բրազիլիայի հավաքականը տանը 3:0 հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն: Գաբրիել Ժեզուսի դուբլն ու Պաուլինյոյի գոլը Չիլիին ձեռնունայն թողեցին: Հարավային Ամերիկայի չեմպիոնը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Արգենտինան հյուրընկալվեց Էկվադորի ընտրանուն և հենց առաջին րոպեին գոլ բաց թողեց: Ռոմարիո Իբարայի գոլից հետո Մեսսին 3 անգամ գրավեց տանտերերի դարպասն ու իր գերազանց խաղով Արգենտինային աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերեց: 

Պարագվայը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով (0:1) զիջեց Վենեսուելային: Այս 2 հավաքականներն էլ չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:

Ուղեգրերի համար պայքարող Պերուն ու Կոլումբիան վերջին տուրում ոչ-ոքի՝ 1:1 խաղացին, ինչը կոլումբացիներին դուրս բերեց ԱԱ-ի եզրափակիչ փուլ, իսկ Պերուն զբաղեցրեց 5-րդ տեղը և անցումային խաղեր կանցկացնի:

Ուրուգվայը, որը վերջին տուրից առաջ գրեթե ապահովել էր ուղեգիրը, սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բոլիվիայի ընտրանուն:

Այսպիսով, Հարավային Ամերիկայից Մունդիալ-2018-ին կմասնակցեն Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները, իսկ Պերուն անցումային խաղեր կանցկացնի:

Բրազիլիա - Չիլի՝ 3:0
1:0՝ Պաուլինյո (55'), 2:0՝ Ժեզուս (57'), 3:0` Ժեզուս (90')

 

Պարագվայ - Վենեսուելա՝ 0:1
0:1՝ Յ. Էրերա (84')

Պերու - Կոլումբիա՝ 1:1
0:1՝ Խամես Ռոդրիգես (56'), 1:1՝ Գուերերո (76')

Ուրուգվայ - Բոլիվիա՝ 4:2
0:1՝ Գաստոն Սիլվա (24', ինքնագոլ), 1:1` Կասերես (39'), 2:1` Կավանի (42'), 3:1` Սուարես (60'), 4:1` Սուարես (76'), 4:2՝ Գոդին (79', ինքնագոլ)

Էկվադոր - Արգենտինա՝ 1:3
1:0՝ Իբարա (1'), 1:1` Մեսսի (11'), 1:2` Մեսսի (18') 1:3` Մեսսի (62')

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: