Շևչենկոն կշարունակի գլխավորել Ուկրաինայի հավաքականը

12 Հոկտեմբերի 2017 14:15
Շևչենկոն կշարունակի գլխավորել Ուկրաինայի հավաքականը

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կշարունակի մնալ իր զբաղեցրած պաշտոնում: Այս մասին հաղորդում է Football24.ua-ն: 

Տեղի ֆուտբոլային ֆեդերացիան մտադիր չէ փոխել մարզչին և նրա շտաբին: 
 
Պլանավորվում է, որ հենց Շևչենկոն 2017 թվականի նոյեմբերին թիմ կհավաքի ընկերական հանդիպման անցկացման համար: Ֆեդերացիայի հետագա պլանների մասին դեռ հայտնի չէ, բայց դեռևս այլ թեկնածուներից ոչ ոքի անունը չի դիտարկվում: 
 
Հավելենք, որ 41-ամյա մասնագետը 2016 թվականին է «2+2» սխեմայով պայմանագիր կնքել, սակայն նրան չէր հաջողվել իր թիմի համար ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճել: 
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: