Վլադիմիր Կլիչկոն ավարտել է մարզական կարիերան (տեսանյութ)

03 Օգոստոսի 2017 17:26
Վլադիմիր Կլիչկոն ավարտել է մարզական կարիերան (տեսանյութ)

Ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա երկրպագուներին հայտնել է հատուկ տեսաուղերձով:

«Կյանքի ինչ-որ պահի տարբեր հանգամանքներից ելնելով մեկք պետք է կամ ցանկանում ենք փոխարկել մեր կյանքի ակտիվ մասը մեկ ուրիշի և պատրաստվել մի նոր գլխի՝ նոր փորձությունների, որոնց հետ պետք է բախվենք: Ակնհայտ է, որ ես բացառություն չեմ, այժմ եկել է իմ ժամանակը»,- իր ոսքում նշել է Կլիչկոն:

Նշենք, որ պրոֆեսիոնալ ռինգում կրտսեր Կլիչկոն անցկացրել է 69 մենամարտ, տարել է 64 հաղթանակ, որոնցից 53-ում՝ նոկաուտով:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: