Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ էր. Նարեկ Աբգարյան

10 Օգոստոսի 2017 13:25
Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ էր. Նարեկ Աբգարյան

Բռնքամարտիկ Նարեկ Աբգարյանն օրեր առաջ 5–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած punch boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Նարեկը նոկաուտի ենթարկեց մրցակիցն և տոնեց 5-րդ հաղթանակը: Հատկանշական է, որ անցկացրած 5 մենամարտերից 4-ում մեր մարզիկը մրցակիցներին հաղթել է նոկաուտով:

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 5–րդ մենամարտն անցկացրեցի: Այս անգամ մրցակիցս շատ ուժեղ և ֆիզիկապես լավ պատրաստված էր, սակայն ես ավելի արագ ու սառնասիրտ գտնվեցի, և ինձանից ընդամենը 5 ռաունդ պահանջվեց մրցամարտի ելքը վճռելու համար: Սա ինձ համար 2-րդ մենամարտն էր, որը բաղկացած էր 8 ռաունդից: Հիմա մի փոքր հանգստանալուց հետո կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին»:

«Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը խանգարում է սիրողականին: Եթե մարզվում ես պրոֆեսիոնալ բռնցքամարտին համապատասխան, ապա չես կարող լավ ելույթ ունենալ սիրողական բռնցքամարտում, և հակառակը: Դրանք երկու տարբեր աշխարհ են: Եվրոպայի առաջնությունից հետո որոշեցի այլևս հանդես չգալ սիրողական բռնցքամարտում, հնարավոր է փոխեմ որոշումս միայն Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»,- Նարեկ Աբգարյանի խոսքերն է փոխանցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ հաջորդ մենամարտը Նարեկ Աբգարյանը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ Իսպանիայի Բիլբաո քաղաքում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: