Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովն անցել է կիսաեզրափակիչ

29 Օգոստոսի 2017 19:19
Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովն անցել է կիսաեզրափակիչ

Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անցել է կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

24-ամյա մարզիկն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել: Քառորդ եզրափակչում նա միավորներով հաղթել է մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին:

Մեր մյուս բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) երեկ ավարտել է մրցելույթները:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: