Հայ գեղասահորդները պայքարում են օլիմպիական վարկանիշի համար

30 Սեպտեմբերի 2017 16:51
Հայ գեղասահորդները պայքարում են օլիմպիական վարկանիշի համար

Սեպտեմբերի 28-ից 30-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Սեպտեմբերի 29-ին ավարտվեց մենասահորդների մրցապայքարը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Մեր մարզիկը կարճ (60.25) և կամավոր (119.73) ծրագրերի արդյունքում վաստակեց 179.98 միավոր և 26 մասնակիցների շարքում զբաղեցրեց 12-րդ տեղը: Տղամարդկանց մրցապայքարում խաղարկվում էր 6 ուղեգիր:

«Սլավիկն այնքան էլ հաջող չկատարեց կարճ ծրագիրը, իսկ ահա կամավորում հրաշալի ելույթ ունեցավ, սակայն մրցավարներն անամոթաբար ցածրացրին տղայի գնահատականները: Մենք շատ հուսահատված ենք: Հերթական անգամ մրցավարներն օգտվում են այն հանգամանքից, որ մրցավարական կազմում մենք չունենք մեր ներկայացուցիչը»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացայի նախագահ Մելանյա Ստեփանյանը

Մենասահորդուհիների և պարային զույգերի պայքարում մասնակցիները հանդես են եկել կարճ ծրագրում: Անաստասիա Գալուստյանը 34 մարզուհիների մեջ դեռ 15-րդն է: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը ութերորդն է 18 զույգերի մեջ:

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: