Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները

13 Հուլիսի 2017 11:55
Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը: 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ Փարիզը և Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան: Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: Փարիզում այն ացկացվել է  1900 և 1920 թվականներին, իսկ Լոս Անջելեսում` 1932 և 1984 թթ.:

Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականին՝ Տոկիոյում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: