Հայ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

14 Հուլիսի 2017 15:00
Հայ մարզիկները կմասնակցեն 23-րդ սուրդլիմպիկ խաղերին

Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ): Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մասնակիցները կմրցեն 21 մարզաձևում, այդ թվում հինգ թիմային:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի 10 ըմբիշ և երկու ձյուդոիստ: Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: