Պաշտոնական. հաստատվել են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերը ընդունող քաղաքները

13 Սեպտեմբերի 2017 23:04
Պաշտոնական. հաստատվել են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերը ընդունող քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նիստի ժամանակ վերջնականապես հաստատվել են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերը ընդունող քաղաքները: Ինչպես և սպասվում էր 2024 թվականի խաղերը կանցկացվեն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, իսկ 2028-ինը՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

Հիշեցնենք, որ քաղաքների ընտրության այս համակարգը դեռևս չէր եղել ՄՕԿ-ի պատմության մեջ: Դեռևս հուլիս ամսին Փարիզը, Լոս-Անջելեսը և ՄՕԿ-ը եռակողմ պայմանագիր էին կնքել: Պերուի մայրաքաղաք Լիմայում գրծընթացը ձևական ավարտ է ունեցել՝ ՄՕԿ-ի անդամները քվեարկել են՝ ուղղակի ձեռքերը վեր բարձրացնելով:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: