Պեկին-2017. Ռաֆայել Նադալը կարիերայի հերթական տիտղոսը նվաճեց

08 Հոկտեմբերի 2017 17:19
Պեկին-2017. Ռաֆայել Նադալը կարիերայի հերթական տիտղոսը նվաճեց

Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթեց Պեկինում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում:

Եզրափակչում Նադալի մրցակիցը ավստրալացի Նիկ Կիրգիոսն էր: Իսպանացին 2 սեթի արդյունքում 6:2, 6:1 հաշվով առավելության հասավ և հռչակվեց մրցաշարի չեմպիոն:

Հիշեցնենք, որ սա Նադալի երկրորդ հաղթանակն էր Չինաստանի բաց առաջնությունում: Աշխարհի առաջին ռակետը մրցաշարի չեմպիոն էր հռչակվել նաև 12 տարի առաջ՝ 2005 թվականին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: