Գարբինյե Մուգուրուսան՝ «Ուիմբլդոն»-ի հաղթող

15 Հուլիսի 2017 18:40
Գարբինյե Մուգուրուսան՝ «Ուիմբլդոն»-ի հաղթող

Մեծ Բրիտանիայում ավարտվեց «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոն»-ի կանանց մրցապայքարի բոլոր հանդիպումները: 

Եզրափակիչ խաղում միմյանց դեմ էին դուրս եկել ամերիկացի Վինուս Ուիլյամսը և իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան: Իսպանացի մարզուհին առաջին սեթում կարողացավ հաջողության հասնել ծանր պայքարում՝ 7:5 հաշվով: Երկրորդ սեթում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց և Մուգուրուսան ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ հեշտությամբ հաղթանակ տոնելով՝ 6:0 հաշվով: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ 10 րոպե:

Այսպիսով, 23-ամյա իսպանուհին իր կարիերայում նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի երկրորդ տիտղոսը: Առաջին անգամ նա հաղթանակ էր տարել 2016 թվականին՝ «Ռոլան Գարոսի»-ի մրցաշարում: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: