Սա ֆանտաստիկա է, հուսով եմ՝ հաջորդ տարի կգամ տիտղոսս պաշտպանելու. Ֆեդերեր

16 Հուլիսի 2017 20:17
Սա ֆանտաստիկա է, հուսով եմ՝ հաջորդ տարի կգամ տիտղոսս պաշտպանելու. Ֆեդերեր

Շվեյցարացի լեgենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը «Ուիմբլդոն»-ի եզրափակչում հաղթանակ տանելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին.

«Վստահ չէի, որ կարող եմ կրկին հայտնվել եզրափակչում, սակայն ես շարունակում էի հավատալ և երազել 8-րդ տիտղոսի մասին, և դա տեղի ունեցավ: Ես հրաշալի մրցաշար անցկացրի, ոչ մի սեթ տանուլ չտվեցի, իսկ հիմա տիտղոսը իմ ձեռքերում է: Սա ֆանտաստիկա է: Այնքան շատ լեգենդներ են խաղացել այս կորտում՝ տղամարդիկ, կանայք: Հուսով եմ, որ հաջորդ տարի կգամ տիտղոսս պաշտպանելու:

Հնարավոր է՝ իմ որդիները նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանց թվում է, թե սա մի մեծ խաղահրապարակ է, բայց դա ընդհանրապես այդպես չէ: Իմ դուստրերին դուր է գալիս դիտել իմ խաղերը, բայց ոչ այնքան շատ: Նրանք գալիս են միայն եզրափակիչներին»,- ասել է 35-ամյա թենիսիստը պարգևատրման արարողությունից հետո:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն»-ի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում Ֆեդերերը պարտության մատնեց խորվաթ Մարին Չիլիչին և իր կարիերայում 8-րդ անգամ տիրացավ այս մրցաշարի գավաթին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: