Տրանսֆերային ամառ - 2017. ՈՒՂՒՂ

24 հուլիսի

21:15 - «Յուվենթուս»-ը պաշտոնապես հայտարարել է «Ֆիորենտինա»-ից Ֆեդերիկո Բերնարդեսկիի տեղափոխության մասին: 23-ամյա հարձակվողը Իտալիայի չեմպոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Մանրամասն >>

20:12 - Հայաստանի երիտասարդական հավաքականի և Գյումրիի «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի յոթակի չեմպիոն «Ժիլինա»-ի հետ: Մանրամասն >>

13:08 - «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովը դարձել է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: 31-ամյա խաղացողը «գայլեր»-ի հետ կնքել է եռամյա պայմանագիր: Մանրամասն >>

21 հուլիսի

17:28 - Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խավիեր Մանկիլյոն պաշտոնապես դարձել է «Նյուքասլ»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

20 հուլիսի

18:59 - Իտալական «Ռոմա»-ի շարքերը համալրել է «Սասուոլո»-ի հարձակվող Գրեգուար Դեֆրելը: Մանրամասն >>

12 հուլիսի

23:45 - «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարիերան կշարունակի Իսպանիայում: Բելգիացի խաղացողը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Մանրամասն >>

21:48 - «Յուվենթուս»-ը պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի տեղափոխության մասին: Թուրինյան ակումբը 26-ամյա բրազիլացուն վարձակալել է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Մանրամասն >>

18:50 - «Յուվենթուս»-ի և «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Դանի Ալվեսը դարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Բրազիլացի պաշտպանը հանդես կգա 32 համարի մարզաշապիկով: Մանրամասն >>

18:36 - Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մահմուդ Դահուդը դարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: Խաղացողը նոր ակումբում կմնա մինչև 2022 թվականը: Մանրամասն >>

17:29 - «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի եղբայրը՝ Անտոնիո Դոնարուման համալրել է «ռոսոներիներ»-ի շարքերը: Մանրամասն >>

16:47 - «Սևիլիա»-ի կիսապաշտպան Վիտոլոն կարիերան կշարունակի «Ատլետիկո»-ում: 27-ամյա խաղացողն իր նոր թիմի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Մանրամասն >>

15:26 - «Վիտես»-ի հարձակվող Արշակ Կորյանը վերադարձել է «Լոկոմոտիվ»: Մանրամասն >>

00:03 - Բրազիլական «Պալմեյրաս»-ի կիսապաշտպան Վիտինյոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»: Մանրամասն >>

11 հուլիսի

17:08 - «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Բորխա Վալերոն դարձել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

15:43 - Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի գերմանական «Բավարիա»-ում: Մանրամասն >>

10 հուլիսի

22:51 - «Լիվերպուլ»-ը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսի»-ի սան Դոմինիկ Սոլանկեի հետ: 19-ամյա խաղացողը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Մանրամասն >>

20:27 - «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ 5 տարվա պայմանագիր է կնքել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ: Մանրամասն >>

18:31 -«Տիգրես»-ի կիսապաշտպան Գվիդո Պիսարոն դարձել է «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

16:24 - «Ատլետիկո»-ի նախկին հարձակվող Ալեսիո Չերչին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «Ջենոա»-ում, պայմանագիր է կնքել Ա Սերիայի նորեկ «Վերոնա»-ի հետ: Մանրամասն >>

9 հուլիսի

23:19 - Իսպանական «Մալագա»-ի դարպասապահ Գիլերմո Օչոան, ով նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Գրանադա»-ում, տեղափոխվել է Լիեժի «Ստանդարտ»: Մանրամասն >>

19:26 - Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխության մասին: 24-ամյա խաղացողը իր նոր թիմում հանդես կգա 2 համարի խաղաշապիկով: Մանրամասն >>

16:44 - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին վերադարձավ «Էվերթոն»: 31-ամյա ֆուտբոլիստը կնքել է երկու տարվա պայմանագիր: Մանրամասն >>

7 հուլիսի

21:55 - «Վալենսիա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ Թուրինի «Յուվենթուս»-ից գնել է դարպասապահ Նետոյի տրանսֆերը: «Չղջիկներ»-ը բրազիլացի դարպասապահի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր: Նրա հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո: Մանրամասն >>

20:14 - ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ից պաշտպան Յուրի Բերչիչեի տեղափոխության մասին: 27-ամյա ամյա խաղացողի հետ կնքվել է քառամյա պայմանագիր Մանրամասն >>

5 հուլիսի

20:23 - Մադրիդի «Ռեալ»-ը պայմանագիր կնքեց «Ատլետիկո»-ի եզրային պաշտպան Տեո Էրնանդեսի հետ: Ֆուտբոլիստի և մադրիդյան գրանդի միջև կնքված համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Մանրամասն >>

18:07 - Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է «Ուրալ»: Մանրամասն >>

16:18 - «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիու Կոնետրաուն վարձավճարով տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»: Մանրամասն >>

12:45 -Սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը ազատ գործակալի կարգավիճակով «Ֆիորենտինա»-ից տեղափոխվել է «Ատալանտա»:

4 հուլիսի

18:05 - Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատիաս Գինտերը դարձել է Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

15:21 - «Սևիլիա»-ի կիսապաշտպան Վիսենտե Իբորան տեղափոխվում է անգլիական «Լեսթեր»: Մանրամասն >>

12:42 - «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Լուիս Գուստավոն պաշտոնապես դարձել է «Մարսել»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

3 հուլիսի

23:40 - Ֆրանսիայի փոխչեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Ջորջ Վեայի որդու՝ Տիմոտիի հետ: Մանրամասն >>

23:22 - «Էվերթոն»-ը հաստատել «Մալագա»-ի հարձակվող Սանդրո Ռամիրեսի և «Բարնլի»-ի պաշտպան Մայքլ Քինի տեղափոխությունը:

21:52 - Ինչպես և սպասվում էր, «Միլան»-ը պայմանագիր կնքեց Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հետ: Մանրամասն >>

20:54 - Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակո»-ն պաշտոնապես հայտարարել է Հոլանդիայի հավաքականի պաշտպան Տերենս Կոնգոլոյի տեղափոխության մասին: Մանրամասն >>

19:47 - «Լիոն»-ի կիսապաշտպան Մակսիմ Գոնալոնը դարձել է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

17:39 - Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Բոխում»-ի կիսապաշտպան Հայկ Գալստյանը դարձել է «Շտուտգարտ»-ի խաղացող: Մանրամասն >>

16:04 - «Չելսի»-ի նախկին ավագ Ջոն Թերին տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: 36-ամյա ֆուտբոլիստն իր նոր թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել: Մանրամասն >>

15:47 - «Բարսելոնա»-ի հարձակվող Կրիստիան Տելյոն տեղափոխվել է «Բետիս», որը նրա տեղափոխության համար կատալոնական ակումբին 4 միլիոն եվրո է վճարել: Մանրամասն >>

1 հուլիսի

21:54 - «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անաստասիոս Դոնիսն այսուհետ հանդես կգա գերմանական «Շտուտգարտ»-ում: Գործարքի գինը 3 մլն. եվրո է: Հույն ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Նիս»-ում:

21:29 - «Լացիո»-ն 6.5 մլն եվրոյով ձեռք է բերել Չերնոգորիայի հավաքականի հարձակվող Ադամ Մարուշիչի տրանսֆերը: Ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա առաջիկա 4 տարիներին:

20:01 - Ռուսական «Զենիթ»-ը նոր համալրում ունի՝ ի դեմս իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի: Մանրամասն >>

19:22 - Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով «Տորինո»-ից Միլանի «Ինտեր» է տեղափոխվել 31-ամյա դարպասապահ Դանիելե Պադելին:

18:41 - Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Ջանլուկա Կապրարին համալրել է «Սամպդորիա»-ի շարքերը: Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո: Մանրամասն >>

18:19 - «Միլան»-ի կիսապաշտպան Անդրեա Պիոլին տեղափոխվել է «Բոլոնյա»: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

17:54 - Լոնդոնի «Չելսի»-ն հայտարարել է արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոյի տրանսֆերը գնելու մասին: Մանրամասն >>

14:28 - «Բանանց»-ը պայմանագիր է կնքել պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հետ: Մանրամասն >>

11:46 - Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը պայմանագիր է կնքել «Ռակով»-ի հետ: Պապիկյանի նոր թիմը 2017/18 մրցաշրջանից հանդես է գալու Լեհաստանի Առաջին լիգայում: Մանրամասն >>

30 հունիսի

22:21 - «Ռոմա»-ն «Սասուոլո»-ից հետ է գնել Լորենցո Պելեգրինիի տրանսֆերային իրավունքները: Ըստ պայմանագրի՝ երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա մինչև 2022 թվականը: Մանրամասն >>

20:46 - Լիոնի «Օլիմպիկ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ից ձեռք է բերել հարձակվող Մարիանո Դիասի տրանսֆերը: Մանրամասն >>

20:29 - Իտալական «Միլան»-ը պաշտոնապես հայտարարել է «Սանդերլենդ»-ի հարձակվող Ֆաբիո Բորինիի տեղափոխության մասին: Մանրամասն >>

18:45 - «Բարսելոնա»-ն գնել է «Էվերթոն»-ի կիսապաշտպան Ժերար Դելոֆեուի տրանսֆերը: «Կապտանռնագույններ»-ը որոշել են օգտվել իսպանացու տրանսֆերը վերագնելու հնարավորությունից: Մանրամասն >>

17:22 - «Բանանց»-ը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ: Մանրամասն >>

13:54 - «Գալաթասարայ»-ը նոր համալրում ունի՝ ի դեմս Կիևի «Դինամո»-ի՝ հարձակողական ոճի կիսապաշտպան Յունես Բելհանդայի: Մարոկկացու տեղափոխության ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

11:31 - «Վալենսիա»-ի կիսապաշտպան Էնցո Պերեսը տեղափոխվել է «Ռիվեր Փլեյթ»: ԶԼՄ-ները հայտնում են, որ «չղջինկերը» 10 անգամ ցածր գնով են վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, քան գնել էին «Բենֆիկա»-ից:

11:14 - Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Անդրե Հանը կարիերան կշարունակի «Համբուրգ»-ում: Մանրամասն >>

00:03 - Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդաակն թիմի կիսապաշտպան Էնցո Զիդանը, ով «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին է, տեղափոխվել է «Ալավես»: Մանրամասն >>

29 հունիսի

22:19 - ««Շալկե-04»-ը չորս տարվա պայմանագիր է կնքել «Դեպորտիվո»-ի 23-ամյա պաշտպան Պաբլո Ինսուայի հետ: Մանրամասն >>

20:59 - «Սուոնսի»-ի հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը տեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»: Մանրամասն >>

18:20 - Անգլիայի հավաքականի հարձակվող Ժերմեյն Դեֆոն դարձել է «Բորնմութ»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

18:15 - Թուրքական «Ֆեներբախչե»-ն պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Մաթյե Վալբուենային

28 հունիսի

21:31 - Իտալիայի փոխչեմպիոն «Ռոմա»-ն պաշտոնապես հայտարարեց հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդրոպի հետ պայմանագիր կնքելու մասին: Մանրամասն >>

15:27 - «Բայեր»-ի պաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսը կարիերան կշարունակի «Համբուրգ»-ում: Մանրամասն >>

12:01 - Բելգիական «Էյպեն»-ի հարձակվող Հենրի Օնյեկուրուն տեղափոխվել է «Էվերթոն»: Անգլիացիները համաձայնել են վճարել 20-ամյա ֆուտբոլիստի համար սահմանված 6,8 մլն եվրո հրաժարագինը:

11:56 - «Ինտեր»-ից «Սևիլիա» է վերադարձել Էվեր Բանեգան, ով 2014-2016 թվականներին արդեն հանդես է եկել անդալուսիական թիմի կազմում:

27 հունիսի

20:04 - ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն դարձել է «Տորինո»-ի ֆուտբոլիստ: Մանրամասն >>

11:34 - Գյումրիի «Շիրակ»-ի եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը կարիերան կշարունակի ուկրաինական «Զիրկա» թիմում: Մանրամասն >>

10:02 - «Չելսի»-ի հարձակվող Բերտրան Տրաորեն տեղափոխվել է «Լիոն»: Մանրամասն >>

26 հունիսի

22:25 - «Ռեալ Սոսիեդադ»-ը պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դիեգո Լյորենտեի տեղափոխության մասին: Մանրամասն >>

13:20 - Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը Լուգանսկի «Զարյա»-ից տեղափոխվել է Պոլտավաի «Վորսկլա»: 24-ամյա խաղացողը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել նոր թիմի հետ: Մանրամասն >>

11:46 - «Կրասնոդար»-ը թիմ է հրավիրել ավստրիական «ՌԲ Զալցբուրգ»-ի կիսապաշտպան Վանդերսոն Սոուզաին: Պայմանագիրը նախատեսված է 5 տարով:

25 հունիսի

16:06 - Հոլանդական «Վիտես»-ը մեկ տարով վարձակալել է «Չելսի»-ի երիտասարդ պաշտպան Ֆանկատի Դաբոին:

24 հունիսի

23:20 - Ֆրանսիական «Մարսել»-ի պաշտոնական կայքը հայտարարել է «Մոնակո»-ի հարձակվող Վալերի Ժերմենի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Մանրամասն >>

22:02 - Ժամանակին անգլիացի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը համարվող Ուիլ Հյուզը «Դերբի Քաունթի»-ից տեղափոխվեց «Ուոթֆորդ»: Գործարքի գինը 8 մլն. ֆունտ ստերլինգ է: Մանրամասն >>

16:11 - «Էվերթոն»-ի և «Սանդերլենդ»-ի նախկին հարձակվող Վիկտոր Անիչեբեն տեղափոխվել է Չինաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բեյցզին Էնթերփրայզ»:

23 հունիսի

11:22 - Մեր Մարկոսը վերադառնում է Սաուդյան Արաբիա: Այսուհետ նա հանդես կգա «Ալ-Շաբաբ» թիմում: - Մանրամասն >>

00:48 - «Լիվերպուլ»-ն ինքնատիպ տեսանյութով հայտարարեց Մոհամեդ Սալահի տեղափոխության մասին: - Մանրամասն >>

22 հունիսի

20:57 - «Ատալանտա»-ն 5 մլն. եվրոյով «Լացիո»-ից ձեռք է բերել Ալբանիայի ազգային հավաքականի դարպասապահ Էտրիտ Բերիշայի տրանսֆերը, ով ավարտված մրցաշրջանում արդեն իսկ վարձավճարով հանդես էր գալիս Բերգամոյի թիմում:

12:51 - Հիշու՞մ եք Միլան Բարոշին: Երեկ նա Լիբերեցկի «Սլովան»-ից վերադարձել է հարազատ «Բանիկ»՝ ավարտելու կարիերան:

21 հունիսի

19:11 - Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն առաջիկա մրցաշրջանի համար վարձակալել է «Վեսթ Հեմ»-ի 18-ամյա կիսապաշտպան Ռիս Օքսֆորդին:

18:45 - «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սան Ժորդի Մբուլա Կերալտը գալիք մրցաշրջանից սկսած հանդես կգա «Մոնակո»-ի կազմում: Մանրամասն >>

18:05 - «Պորտու»-ի 30-ամյա դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը տեղափոխվել է «Վիլյառեալ»: Ըստ Transfermakt-ի՝ գործարքի գինը 2 մլն. եվրո է:

20 հունիսի

17:41 - Այսուհետ «Հոֆենհայմ»-ում հանդես կգա նորվեգացի կիսապաշտպան Հովարդ Նորդտվեյնը, ում տրանսֆերը նախկինում պատկանում էր «Վեսթ Հեմ»-ին:

10:03 - Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն կարիերան կշարունակի հոլանդական ՊՍՎ-ում: 6 տարով կնքված պայմանագրի ֆինանսական կողմը չի բացահայտվում:

19 հունիսի

12:39 - «Մոնակո»-ն ևս մեկ ձեռքբերում ունի: Թիմը համալրել է բելգիական «Զուլտե-Վարեգեմ»-ի կիսապաշտպան Սուաիլո Մեիտեն:

17 հունիսի

18:10 - Երեկ «Մոնակո»-ն հայտարարել է «Վոլֆսբուրգ»-ի շվեյցարացի դարպասապահ Դիեգո Բենալիոյի հետ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 3 տարվա պայմանագիր կնքելու մասին:

17 հունիսի - Հարգելի ընթերցողնե՛ր, այսօրվանից սկսած՝ այս էջում Ձեզ կներկայացնենք 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի կայացած տրանսֆերները:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: