Սերբիայի վոլեյբոլի կանանց հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

01 Հոկտեմբերի 2017 23:47
Սերբիայի վոլեյբոլի կանանց հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Վրաստանում և Ադրբեջանում ավարտվել է վոլեյբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը: Եզրափակչում առավելության հասնելով հոլանդուհիների նկատմամբ՝ աշխարհամասի չեմպիոն է հռչակվել Սերբիայի հավաքականը:

3-րդ տեղի համար պայքարում Թուրքիան առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:

Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել սերբ Տիյանա Բոշկովիչը:

Վոլեյբոլ. Եվրոպայի առաջնություն. Կանայք. Եզրափակիչ
Սերբիա – Հոլանդիա – 3:1 (25:20, 25:22, 18:25, 25:18)

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: