Յաշա Մինասյանը ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում եզրափակեց տասնյակը

29 Սեպտեմբերի 2017 16:26
Յաշա Մինասյանը ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում եզրափակեց տասնյակը

Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 94 կգ քաշային Յաշա Մինասյանը 17 տարեկանների պայքարում պոկում վարժությունում բարձրացրեց  120 կգ (11-րդ տեղ), հրումում ցույց տվեց 155 կգ (8-րդ): Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: 

Մրցավարները սկզբում գրանցեցին Յաշայի՝ երրորդ մոտեցման 161 կիլոգրամը, սակայն քիչ անց գտան, որ վարժությունը կատարվել է խախտումով:

Այդպիսով, երկամարտի 275 կգ. արդյունքով Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: