Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առանց Հայաստանի կանցկացվի

01 Հոկտեմբերի 2017 12:22
Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առանց Հայաստանի կանցկացվի

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Բուխարեստում կայացած նիստում միաձայն որոշել է տարիներ առաջ հակադոպինգային կանոնները խախտած 9 երկրի ազգային ֆեդերացիայի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան մեկ տարով հեռացնել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի կեսից, հետևաբար, այդ երկրների, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: