Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը. Սիմոն Մարտիրոսյան

27 Հունիսի 2017 18:20
Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: Ծանրորդը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցել է չեմպիոնական տպավորությունների և 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:

Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչտպավորություններով եք վերադարձել Տոկիոյից:

- Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել:

Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգ-ին: Թվացծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչ-որ բան խանգարեց:

- Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը:

Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանական առավելություն տալի՞ս է:

- Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է:

Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ:

- Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում:

Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը:

- Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ:

 

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: