ԵԱ. Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

30 Սեպտեմբերի 2017 11:22
ԵԱ. Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։

Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չբավականացրեց մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի կայքից.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: